...

Չեմուչում անելով տվողը

Չեմուչում անելով տվողը

«Բանն այն է, որ որևէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկիրը հանձնել: Այսինքն կարող է նաև երկրորդ անգամ, բայց երեք պարտադիր պայմանով.

1.    պետք է չկորցնել «համազգային թեկնածուի» վրայից թռչելու պահը

2.    պետք է պատմության կեղծումը իրագործել նախապես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով.

3.    հողերը պիտի հանձնել միայն արյունով:

Սա նշանակում է, որ Ստամբուլի որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով և հրամայել զորքերը դուր բերել Ադրբեջանից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝  հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն քանի տարի որ հնարավոր եղավ, մինչև որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, և կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետև թշնամին Էջմիածին չմտավ:

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:

Ավետիս Հարությունյան// Վանո Սիրադեղյան, 2000 թ․, դեկտեմբեր

Սա գրվել է 21 տարի առաջ։ 1999 թ․ նոյեմբերին Ստամբուլի որոշումը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ ղեկավարի այդ քայլը նշանակում էր, որ մեր պետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ Վանոյի խոսքը վերաբերում է Ռ․ Քոչարյանին և 100-ամյա կուսակցությանը։ Հիշո՞ւմ եք՝ նրանք հող չտվող են։ Ուստի ասածը բոլոր «հող չտվողների» մասին է, որովհետև սրանք հողերը հանձնում են միայն արյունով։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկ դարձյալ փորձում էր համոզել, որ հող տվող չէր։ Տվող չէր, բայց տվեց։ Հետն էլ հազարավոր տղաների զոհաբերեց։ Ե՛վ հող տվեց, և՛ զոհաբերեց տղաներին, դրա համար էլ հող տվող չէր։ Ա՛յ, եթե ստորագրեր Լավրովի պլանը, կդառնար հող տվող։ Բայց Շուշին, Հադրութը և տղաներին չէինք կորցնի։ Հասկացա՞ք։

Հուսով ենք՝ հասկացաք, թե ում «գծի» շարունակողն է և ի՛նչ աղետ է բերել Հայաստանի գլխին։ Հուսով ենք՝ հասկացաք նաև, թե ինչու են Ռ․ Քոչարյանն ու 100-ամյա կուսակցությունն աջակցում ազգակործան պատուհասին։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ