...

Ցինիզմ՝ առանց սահմանների

Ցինիզմ՝ առանց սահմանների

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եվ քանի որ Հայաստանի իշխանությունն ունակ չէ այլևս զբաղվելու հայ ռազմագերիների խնդրով, դա պիտի անենք ու շարունակելու ենք անել անհատ պատգամավորներս»:

«ՉԻ». Չէ հա, փաստորեն դուք եք զբաղվում հայ ռազմագերիների հարցով: Փաստորեն մեկ ելույթի հնարավորությունն օգտագործելը և այն Նավալնուն ու Սորոսին նվիրելը «Բարգավաճի» լեզվով կոչվում է զբաղվել ռազմագերիների հարցով: Բա մի հատ քո ամբողջ հզորությամբ հարձակվիր բրոկեր գործընկերոջդ վրա, ասա՝ էս ինչե՞ր ես դուրս տալիս:

Կամ՝ Ստրասբուրգ գնալ, հասնելն ու բողոքելը, թե քեզ ֆեյսբուքում վիրավորում են, քանի որ կին ես, նույնպես կոչվում է զբաղվել ռազմագերիների հարցով:

Որքան ցինիզմ է պետք, որպեսզի սկզբում ժողովրդին անվանես «ժեխ», իսկ հետո գնաս ԵԽԽՎ ու բողոքես, թե քեզ սոցիալական ցանցերում վիրավորում են: Նաիրա Զոհրաբյանին թվում է, թե եվրոպացի պատգամավորներն էլ են Ծառուկյանի պես սոցիալական ցանցերի գրառումներին ծանոթանում Իվետա Տոնոյանի A4 ֆորմատի թղթի վրա արված «դայդժեսթի» հիման վրա:

Հայ ռազմագերիների հարցը երկու ուժ է շահարկում: Ադրբեջանը պատանդ է պահում նրանց, որպեսզի Հայաստանից կորզի նորանոր զիջումներ, իսկ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր օգտագործում են այդ չափազանց զգայուն հարցը իշխանությունը զավթելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ