...

Դադարեցրեք քոփի փեսթը

Դադարեցրեք քոփի փեսթը

«ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«ՉԻ». Արդեն կարծես ալարում են նոր տեքստ գրել, մի երկու նոր շտրիխ ավելացնել: Մայիսի 12-ից նույն հաղորդագրությունը քոփի փեսթ են անում ու կրկին տարածում:

Երբեք չէինք մտածի, որ կգա օրը, և ավելի ադեկվատ կդիտարկվի Էդվարդ Նալբանդյանի ժամանակների արտգործնախարարությունը, որը օրերով ձայն չէր հանում և խնդիրը օրակարգից հեռանալուց հետո էր միայն արձագանքում: Եթե նույն տեքստը պետք է հրապարակեք, ավելի լավ է գրեք. «տեսեք մեր նախորդ հայտարարությունները»:

Գոնե հասկանո՞ւմ եք, որ այս հայտարարությունը արդեն միայն քմծիծաղ է առաջացնում թե՛ թշնամիների, թե՛ դաշնակիցների մոտ: Եթե, իհարկե, վերջիններս դեռ կան:

Գուցե վերջապես գրե՞ք, որ ՀԱՊԿ-ից ակնկալում եք նույնքան վճռական դիրքորոշում, որքան այն արտահայտվում է թալիբների պարագայում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ