...

Դաշնակ Խաչատրյանի բնութագրմամբ՝ Գեղամ Մանուկյանը սադրիչ է

Դաշնակ Խաչատրյանի բնութագրմամբ՝ Գեղամ Մանուկյանը սադրիչ է

«Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել: Ակցիայի ընթացքում մենք պահանջում էինք դատախազի հետ հանդիպում, որպեսզի նա իջնի և բացատրի, թե ինչ հիմքով են մարդիկ ձերբակալվել և ինչու են իրենք կատարում վարչապետի ապօրինի հրահանգները»,- դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասել է դաշնակցական Արթուր Խաչատրյանը։

«Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք, որ սադրանքներ լինեն, կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք, որ սադրանքը կրկնվի»,- ասել է նա։

Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք: 2008 թվականին էլ Քոչարյանն էր ասում, որ ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Իսկ հիմա նրա դաշնակից դաշնակցականներն են հայտարարում, որ ոստիկաններն են շշեր նետել:

Խաչատրյանը թերևս տեղյակ չէ, որ հիմա 2021 թվականն է, և ամեն ինչ տեսաձայնագրվում է: Այդ ինչպե՞ս ոստիկանները շշեր շպրտեցին, որ միայն ինքը նկատեց:

Նախկին նախարար և մարզպետ Խաչատրյանի հայտարարությունների մեջ մի ուրիշ զավեշտ էլ կա: Նրա կուսակից Գեղամ Մանուկյանը դատախազության մոտ հայտարարում է, որ ժողովուրդը ազատ է, ինչ ցանկանում է՝ թող անի, այսինքն՝ կոնկրետ հրահրում է, իսկ Խաչատրյանը ասում է, որ եկել են, որպեսզի սադրանք թույլ չտրվի: Գոնե իրար հետ համաձայնեցրեք ձեր հրապարակային խոսքը, որպեսզի այսքան տարբերվող չլինի այն, թե ինչու եք եկել և ինչ եք ցանկանում իրականում: Տղամարդավարի ասեք՝ եկել ենք ուժով վերցնելու դատախազության շենքը: Մի անգամ հրաժարվեք դեմ ըլլալով կողմ ըլլալու ձեր էությունից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ