...

Ոչ թե կռվում եք, այլ կրվում

Ոչ թե կռվում եք, այլ կրվում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ձախողվել է իշխանափոխության հարցում, ասել է. «Երեք տարի ինչ ասել ենք՝ ճիշտ ենք ասել, Փաշինյանն ինչ ասել է, սխալ է ասել, որովհետև 3-5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի անդունդը»:

«ՉԻ». Մեկը տոտալիզատորից տուն է գալիս, լրիվ տկլոր, կնիկը դուռը բացում է... էս ի՞նչ է, այ մարդ: Ասում է. դե, խաղադրույքներ էի կատարել, կրվեցի: Կնիկը. ո՞նց, սաղ փողերը կրվա՞ր: 

Ասում է՝ չէ, վերջում մի հատը ճիշտ գուշակեցի, 100 դրամ կրեցի, ավտոբուսով եկա: 

Հիմա էս մեր դաշնակ ընկերն է: Չի ասում, որ 25 տարի ինչ ասել են, սխալ է դուրս եկել, երկիրը տարել են դեպի անդունդը, վերջին 3-5 տարուց է խոսում: Չնայած, դա էլ է հարց. էդ ի՞նչ են ասել վերջին տարիներին, որ ճիշտ են դուրս եկել: 

Մենակ մի 20 անգամ ասել են, որ էս ինչ օրը, էս ինչ տեղում իշխանափոխություն է լինելու, տեսանք՝ ոնց եղավ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ