...

Վայ, հիշեցնենք ձեր հիշեցումը

Վայ, հիշեցնենք ձեր հիշեցումը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ հարցրել է. «Այս 2 տարվա ընթացքում հիշո՞ւմ եք՝ որևէ լենտ կտրվե՞լ է, թե՞ չէ, որ գոնե 100 հոգի աշխատի, նյութական արտադրանք տան»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանել է. «Լենտեր շատ են կտրվել, ուղղակի վարչապետը ներկա չի եղել։ Ես հիշում եմ՝ նախկինում, օրինակ, սաունայի կամ ռեստորանի բացմանը նախագահները գնում էին, բայց հիմա 100 կմ-ոց ճանապարհի բացմանն էլ կարող է չգնան»:

«ՉԻ». Պահ, բան է գտել հակադարձելու: Ընդդիմադիր պատգամավորների փոխարեն մենք էլ Գևորգ Պապոյանին հիշեցնենք, որ նախագահներ էլ կային, որ գնում էին Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու թագուհի Եղիսաբեթ 2-րդի հրաժեշտի արարողությանը ու դագաղի մոտ սելֆի էին անում, մեր երկիրը աշխարհով մեկ խայտառակ անում:

Էն աստիճան, որ բրիտանական լրատվամիջոցները մի պահ մոռացել էին թագուհու վախճանը, ու էդ նախագահի մասին էին գրում, թե ինչպես է խախտել միապետին հրապարակային հրաժեշտ տալու սահմանված կանոնները։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ