...

Նիկոլի բախտը սրանց հարցում բերել է

Նիկոլի բախտը սրանց հարցում բերել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այդ փաստաթղթերը, որոնք դրված էին Մինսկի խմբի համանախագահների սեղանին 1998 թվականից ի վեր, հայկական շահին էին համապատասխանում, և պատահական չէ, որ հենց Ադրբեջանը մերժեց թե՛ ընդհանուր պետության գաղափարը, թե՛ Քի Վեստը, թե՛ Բուխարեստը, թե՛ Կազանը:

Այսինքն, եթե դու կարող ես բանակցային ճանապարհով գալ, հասնել փոխզիջումային լուծման, որից դու ավելի շահեկան դուրս կգաս, ի՞նչ իմաստ ուներ բանակցային գործընթացը տապալել»:

«ՉԻ». Կա նորմալ մարդու տրամաբանություն, ու կա դաշնակի տրամաբանություն: Դաշնակի տրամաբանությամբ հակամարտության կարգավորման բոլոր այն առաջարկները, որոնք Ադրբեջանը մերժել է, լավն էին ու մեր շահերին համապատասխանում էին: Իսկ որ Ադրբեջանը մերժել է, ու այդպես մերժելով ուր ենք հասել, դա չի ասում: Կարևորը, որ հայրենասիրական կայֆ են ստացել Ադրբեջանի մերժումներից:

Ադրբեջանին կարող էին նաև առաջարկել ծովից ծով Հայաստան ստեղծելու առաջարկ: Ընտիր, մեր ուզածով: Հետո՞: Էդ էլ էի՞ք ձեր հաղթանակը համարելու: Թեկուզ եթե Ադրբեջանը մերժեր:

Ու էդ նույն դաշնակի տրամաբանությամբ էլ Հայաստանի մեծ մասը նվիրեցին թուրքերին, բայց մինչև հիմա կայֆ են ստանում Սևրի պայմանագրից: 

Ու մենակ մի անգամ է եղել, որ Ադրբեջանը համաձայնվել է առաջարկվող փաստաթղթի, որով Արցախը մնալու էր դե-ֆակտո անկախ, էն էլ դաշնակի տրամաբանությունը դրան դեմ դուրս եկավ: Մի անգամ, 1997-ին, փուլային լուծումը: Մերժել եք, ստացել եք այն, ինչ հիմա ունենք: 

Ու մեկ էլ. փոխզիջում բառը դուք ընդհանրապես ասելու իրավունք չունեք: Դաշնակի տրամաբանության մեջ «փոխզիջում» բառը երբեք չի եղել: Եղել է «ոչ մի թիզ», «Ղարաբաղի հարցը լուծված է», «մեզ Գյանջան ու Նախիջևանն են սպասում», «գրավյալ տարածքներ ասողը դավաճան է»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ