ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է. «Ընդդիմության հաջողության չհասնելը պետության ձախողումն է»։
«ՉԻ». Նախ, մի փոքր սպրավոչկա. այսպիսի ընդդիմության գոյությունն արդեն իսկ պետության ձախողումն է: Ավելին, իշխանության ձեռքբերումն է: Ցանկացած իշխանություն, եթե ցանկանում է իր իշխանությունը պահպանել, միայն նման ընդդիմություն է երազում:
Բայց մի հատ ուրիշ սպրավոչկա էլ. այս ընդդիմությունն արդեն մի անգամ հաջողության է հասել 1998-ին: Բայց մենակ իշխանություն վերցնելու հարցում: Արդյունքում ունեցանք տարիներ շարունակ ձախողված և թուլացած պետություն:
Այնպես որ, ինչպիսի իշխանություն եք եղել, այնպիսի էլ ընդդիմություն եք: Ձախողված և պետություն ձախողած: