...

Հոյակապ են բողոքում

Հոյակապ են բողոքում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում դիմել է միջազգային հանրությանը. «Ինչո՞ւ Ադրբեջանը մինչև այս պահը պատժված չէ: Դուք, որ այստեղից խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար: Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը: Մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն»:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ շատ տպավորիչ ու հզոր ելույթ է: Օրինակ՝ մենք միջազգային հանրության փոխարեն ամոթից գետինը կմտնեինք: Չեն էլ ամաչում, երկակի ստանդարտներ են կիրառում:

Էդքան անհասկացող չի կարելի լինել: Արդեն 130 տարի է, դաշնակները էս միջազգային հանրությանը բացատրում են, բացատրում են, դաս են տալիս, թե ոնց պետք է իրեն պահի, մեկ է, տեղ չի հասնում: 

Մենակ Ստամբուլում 20-րդ դարի սկզբներին ՀՅԴ ներկայացուցիչները ավելի քան 15 բողոքի ակցիա են անցկացրել: Արդյունքը՝ զրո: Ինչ որ տեղ՝ նույնիսկ մինուս: 

Մի 25 տարի առաջ մի խելոք մարդ զգուշացնում էր, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորման դեպքում Ադրբեջանը նավթի շնորհիվ աստիճանաբար հզորանալու է, ուժերի բալանսը նրա օգտին է թեքվելու: Հիմա դաշնակները բողոքում են, որ ուժերի բալանսը միջազգային հարաբերություններում Ադրբեջանի օգտին է թեքվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ