...

Դաշնակից փոխելու արվեստը. գաղտնի ձեռնարկ

Դաշնակից փոխելու արվեստը. գաղտնի ձեռնարկ

«Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ, նախկին դիվանագետ Արա Պապյանը հայտարարել է.

«Մենք 8 րոպեում կարող ենք Ռուսաստանը փոխարինել Միացյալ Նահանգներով. ես գիտեմ գործողությունների պլանը»:

«ՉԻ». Պահ, մարդ գտավ զարմացնելու: Մենք էլ գիտենք այդ պլանը: Պատրաստ ենք ներկայացնել պլանի ժամանակացույցը՝ կետերով.

1. Միացնում ենք համակարգիչը՝ 2 րոպե:

2. Բացում ենք Google Chrome բրաուզերը` 1 րոպե:

3. Փնտրում ենք Արտաշես Գեղամյանի՝ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է» հոդվածը՝ 1 րոպե:

4. Հոդվածի տեքստը Ctrl+C-ով քոփի ենք անում՝ 30 վայրկյան:

5. Բացում ենք Word-ը ու Ctrl+V-ով Գեղամյանի տեքստը գցում մեջը՝ 1 րոպե:

6. Սեղմում ենք Ctrl+R-ը և տեքստի մեջ ինչքան Ռուսաստան բառ կա, փոխարինում՝ replace ենք անում Միացյալ Նահանգներով՝ 1 րոպե:

7. Ջնջում ենք հոդվածի տակ Արտաշես Գեղամյանի անունը, փոխարենը գրում Արա Պապյան՝ 30 վայրկյան:

8. Արա Պապյանի «Միացյալ Նահանգները Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է» հոդվածը Ctrl+C-ով քոփի ենք անում ու Ctrl+V-ով հրապարակում Ֆեյսբուքում՝ 1 րոպե: 

Ըհը, պաժալուստա, ընդամենը 8 րոպեում Ռուսաստանը փոխարինեցինք Միացյալ Նահանգներով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ