...

Դաշնակները Նիկոլին Իշխան են պատիվ տալիս․ մեր սեղանից՝ ձեր սեղանին

Դաշնակները Նիկոլին Իշխան են պատիվ տալիս․ մեր սեղանից՝ ձեր սեղանին

Հայրենիքը փրկելու գործընթացի ամենազվարճալի կերպարն, իհարկե, Իշխան Սաղաթելյանն է։ Իր պուճուր-մուճուր հալով անընդհատ այս ու այն կողմ է վազվզում, մտքեր է հայտնում, տեղում ցատկոտում է, հայացքով շանթում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում թաքցնել իր կոմիկական կերպարի հարուցած միանգամայն կանխատեսելի էմոցիաները, և այլն։ 

Կոմիզմը՝ կոմիզմ, բայց գավառական կրկեսի ծաղրածուի թափուր հաստիքի այս հավերժական հավակնորդը հայտարարել է, թե այս օրերի շարժումը «վերջին 30 տարվա ՀՀ անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, իր ժողովրդականությամբ, և այն, ըստ էության, արցախյան, ղարաբաղյան երկրորդ շարժումն է»։ Ըստ երևույթին ռազմահայրենասեր Միստր Բինը չի հիշում, որ իր հարազատ կուսակցությունը ժամանակին լավ էլ հավեսով պայքարում էր իր ասած «արցախյան, ղարաբաղյան առաջին շարժման» դեմ։ Այնպես որ՝ հարգելի դաշնակ ընկերներ, մենք հասկանում ենք, որ պուճուր-մուճուր ու անընդհատ ցատկոտող օրգանիզմներ թիրախավորելը բարդ գործ է, բայց եթե ուզում եք ինչ-որ բան փոխել՝ մի բան մտածեք (գոնե «Խաչ մը տընկե վըրաս, ու դուն/ Ուրախ լուրեր տար ի Զեյթուն» երգի մոտիվներով)։

Ինչ վերաբերում է շարժման բացառիկությանը, ապա պրն Սաղաթելյանը մասամբ իրավացի է։ Դիմադրության շարժումն իսկապես բացառիկ է, բայց՝ միայն երկու չափորոշիչներով։ Հարթակի մեկ քառակուսի մետրին բաժին ընկնող դոլարային միլիոնատերերի թվով և հարթակից հնչող ելույթների՝ մեկ րոպեում հնչած տխմարությունների քանակով։․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ