...

Դատարանը բավարարել է «Քեթրին Գրուպ»-ի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի

Դատարանը բավարարել է «Քեթրին Գրուպ»-ի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի

Դեռևս նախորդ տարի ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի «բարձր հովանու» ներքո մոսկվաներում ապաստանած Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն Պետական եկամուտների կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ վերստուգման ակտը:

«ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀ Վարչական դատարանը, ելնելով ներկայացված փաստերի հիմնավորվածությունից, բավարարել է ընկերության հայցը՝ վիճարկվող ակտը ճանաչելով անվավեր։

Նշենք, որ խոսքը խոշոր չափի գումարի մասին է։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Վերջինը կտրականապես մերժում է իրեն վերագրվող արարքները՝ դրանք որակելով որպես «քինախնդրության և քաղաքական շոուների» ակնհայտ դրսևորում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ