...

Դե ասա «հորըս արև»

Դե ասա «հորըս արև»

«Այսինքն՝ եթե այն ժամանակ (Քոչարյանի նախագահության տարիներին) ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, այն բանի համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ 

Մի՛ նեղվի, Լյով ջան, իհարկե իրավունք է տալիս։ Ավելին՝ դու կարող ես նույնիսկ մտնել սրճարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, Բեթհովեն է լսում ու դամբուլի արաղով «քյալլա-փարթի» անում, և բարձրաձայն ասել «պրիվետ, Նիկոլիկ»։ Բայց չպիտի զարմանաս, եթե ռեակցիան լինի ճիշտ նույնպիսին, ինչպիսին հորդ նախագահության տարիներին էր։ Իսկ ընդհանրապես՝ Հայաստանի թրքացման դեմ պայքարի լավագույն տարբերակը զավակներին ԱՄՆ քաղաքացի դարձնելը չէ, Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու թեմայով էլ տնեցիներին հարցուփորձ արա։ Մեկը կար, չէ՞, որ Արցախի համար մեծ հաջողություն էր համարում «ընդհանուր պետությունն» Ադրբեջանի կազմում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2774 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ