...

Դեղին լողազգեստն էր պակասում

Դեղին լողազգեստն էր պակասում

«ՀՀ 3-րդ նախագահի ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները»:

Սպառիչ պատասխանի հեղինակը Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն է:

«ՉԻ». Այ սա հասկանալի է, թե չէ՝ ասուլիս ենք հրավիրել, պատերազմ ենք վերլուծում, ծանրակշիռ խոսք ունենք ասելու և այլ զառանցանքներ: Մարդը պարզ ասում է, որ Սարգսյանը հանգստանում էր, բայց՝ միայնակ չէ, լրագրողների հետ:

10 տարի նույն լրագրողները Սերժ Սարգսյանից տեսել էին միայն արհամարհանք, վերամբարձ տոն և հեգնանք: Կյանքի 7-րդ տասնամյակում Սարգսյանը գիտակցել է իր սխալները և լրագրողներին հրավիրել է միասին հանգստանալու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Ինչ է, հանգստանալիս լրագրողները չե՞ն կարող լսել մեկի պատմությունը, թե ինչպես է պատերազմներ հաղթել կամ հանճարեղ դիվանագիտություն իրականացրել:

Միակ բաց հարցը մնում է այն, թե ինչու էին մեծ մարդուն տաբատ և վերնաշապիկ հագցրել ու չէին թողել հանգիստը վայելի իր սիրած դեղին լողազգեստով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ