...

Սերժ Սարգսյանին զսպում է միայն Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանին զսպում է միայն Սերժ Սարգսյանը

«Զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան: Ենթատեքստ չկա, սա քաղաքական հետապնդում է: Ենթատեքստը դա ամենամեղմ գնահատականն է, որ դուք տվեցիք: Ես այդպիսի գնահատական չեմ տալիս»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ իր բնորոշմամբ՝ հետապնդումն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն:

«ՉԻ». Զավեշտից խոսում մի փաստաբան, որը ոչ վաղ անցյալում քննիչի կարգավիճակում «քննել» և դատարան է հասցրել Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրեական գործը: Մի գործ, որտեղ իսկապես կար ընդամենը մեկ հոգու ցուցմունք: Ավելին, հետագայում պարզվեց, որ այդ մեկ հոգին ոստիկանության գործակալ է: Եվ նման հետագծով նախկին քննիչը խոսում է մեկ ցուցմունքով քրեական գործի անթույլատրելիության մասին: Մինչդեռ, երեկ Սերժ Սարգսյանի գործով դատախազը հայտարարեց, որ քրեական գործում ևս մի շարք ապացույցներ կան: 

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը և քաղաքական գործունեությունը զսպելուն: Այ դա իսկական զավեշտ է: Մարդը երկու տարի է չի խոսում, անընդհատ նրան դիմում են, թե խոսի, բայց ինքը խուսանավում է, իսկ հիմա կանգնել ասում է, թե ցանկանում են զսպել քաղաքական գործունեությունը: Երկու տարի է հարցնում են, թե ինչ նկատի ուներ՝ ասելով «Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ», ինքը չի կարողանում պատասխանել այդ պարզ հարցին, բայց հայտարարում է, որ զսպում են քաղաքական գործունեությունը:

Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության միակ զսպիչ հանգամանքը նրա անցած հետագիծն է: Եվ նաև ասելիքի բացակայությունը, եթե, իհարկե, չհաշվենք «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» արդեն խղճահարություն առաջացնող հայտարարությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ