...

Ինչպե՞ս կարելի է կասկածել այդ սուրբ մարդուն

Ինչպե՞ս կարելի է կասկածել այդ սուրբ մարդուն

«Լուրջ եք ասո՞ւմ, հարգելի դատախազ, որ պարոն նախագահի կենսափորձը հաշվի առնելով մտածում եք, կամ կա՞ այդպիսի մարդ, որ մտածում է, որ նախագահը կարող է ինչ-որ բան թաքցնել»։

Հայտարարության հեղինակը Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն է:

«ՉԻ». Հա էլի, էս ի՞նչ պահելաձև է: Ինչպե՞ս կարելի է կասկածել այդ սուրբ մարդուն: Ի վերջո, 30 տարուց ավել այդ մարդը մեր աչքի առաջ է, մի անգամ տեսե՞լ եք, որ ինչ-որ մի բան թաքցնի կամ լեզուներս չորանար, բայց չասեինք՝ խաբի:

Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ ինքը երբեք ոչմիթիզական չի եղել և մանկուց կողմ է եղել Լավրովի պլանին: Այդ մենք ենք իրեն սխալ հասկացել և մեկ էլ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը, որ իր հետ հեղաշրջում իրականացրեցին իբր տարածքները պահելու համար:

2008 թվականից Սերժ Սարգսյանը միշտ կողմ է եղել Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին, պարզապես Եվրամիության պաշտոնյաներն են իրեն սխալ հասկացել, թե իբր լիարժեք և համապարփակ ասոցացման համաձայնագիր կնքելու ցանկություն ունի:

Կամ, մոռացե՞լ եք, թե ինչպես էր 2015 թվականին միանշանակ հայտարարում, որ Սահմանադրության փոփոխությունից հետո շարունակելու է հավակնել վարչապետի պաշտոնին: Եթե հակառակն եք հիշում, շաքարաջուր խմեք:

Հ.Գ. Հազար ափսոս, որ Մակինյանը այլևս քննիչ չէ, գործեր հարուցեր Սերժ Սարգսյանի ազնվության վրա բոլոր կասկածողների նկատմամբ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ