...

Ձեր գնացքը գնացել է

Ձեր գնացքը գնացել է

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։ «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…

Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

«ՉԻ». Այսօր առավոտից ինչ-որ դիմադրության շարժում է սկսվել: Փողոցներ են փակում, ոստիկանների հետ քաշքշուկներ: Կոնկրետ արգելափակվել էին Մյասնիկյանը, Արշակունյացը, Տիգրան Մեծը: Բողոքի այս ակցիաների հիմնական թեզը՝ թույլ չտալ որևէ միջանցքի տրամադրում Ադրբեջանին: Ակցիայի մասնակիցների թվում շատ էին Քոչարյանի համախոհները: 

Իսկ ո՞րն է իշխանությունների արձագանքը: Ավելի խելոք բան չեն գտել, քան Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը: 

Մի երկու տարի առաջ այսպիսի ձևակերպումներով մեղադրանք ներկայացնելը ժողովուրդը ցնծությամբ կընդուներ, մի 150 հազար մարդ կլայքեր լուրը, 67 հազար մարդ էլ՝ կսրտիկեր: Մեծ մասը կգրեր՝ «վերջապես», «այոոոոոո», «թալանչիների վերջն եկավ», «հալալ է Նիկոլին» և այլն:

Բայց դա՝ մի երկու տարի առաջ: Իսկ հիմա եթե իշխանությունները Սերժ Սարգսյանին ոչ թե կոռուպցիայի, այլ Քենեդու սպանության համար էլ մեղադրանք ներկայացնեն, դա որևէ հասարակական արձագանք չի գտնելու, ոչ մի էֆեկտ չի ունենալու: Հանրային ուշադրությունը նման թեմաների վրա շեղելու հնարքն այլևս չի անցնում: Գնացքը վաղուց գնացել է: Այսինքն՝ այլևս ոչ մի գործիք չունեն, մնացել է մենակ սա:  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   857 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ