...

Դեռ լավ է՝ ջակուզի չեն պահանջել

Դեռ լավ է՝ ջակուզի չեն պահանջել

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է որոշել հատկապես արտակարգ դրության ժամանակ վերադառնալ Հայաստան, ինչ է պատրաստվում անել մեկուսացման երկու շաբաթվա ընթացքում:

«Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից, ընդունելության այն մակարդակից, որին մենք արժանացանք: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ բերեցին Երևանի հյուրանոցներից մեկը՝ շատ հարմար, չնաշխարհիկ պայմաններով՝ թե՛ ուտելիքը, թե՛ մնացած ամեն ինչը: Ես սեփական քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք չեմ տեսել աշխարհի այլ երկրներում»:

«ՉԻ». Ընդամենը երկու օր Ռուսաստանից Երևան ժամանած 222 քաղաքացի տեղափոխվել էին Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր պետք է մնային կարանտինի ռեժիմի մեջ:

Ծաղկաձորում գտնվող մի քանի քաղաքացի խիստ դժգոհություն էին հայտնել իրենց կարանտինի պայմանների վերաբերյալ: Համարյա լացում էին, թե համարներն այնքան էլ լավը չեն, սենյակներում երկու հոգով են, ուտելիքը հեռավորության վրա են տալիս ու ապոկալիպտիկ տեսարաններ նկարագրում: 

Սրանց թվում է, ոչ թե կարանտին են եկել, այլ՝ սանատորիա: Դեռ լավ է, ջակուզի չեն պահանջել: Ու սա այն դեպքն է, որ ուզում ես ասել՝ ձեզ դա էլ է շատ: Պետք էր նմաններին տանել համալիր, այնտեղ շարված «կոյկեքին» պառկեցնել, որ իմանային, թե ինչպիսին պետք է լինի կարանտինը: Իսկ աշխարհի շատ երկրներում ընդհանրապես վրաններ են խփում փողոցում, մարդկանց ներսում տեղավորում: Դա էլ է իրենց շատ:

Իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման գործողություններում բավական արդյունավետ են գործում, բժիշկների հերոսական աշխատանքի մասին էլ չենք խոսում, ու Նարեկ Հախնազարյանի գնահատականը դրա վկայությունն է: Բայց դե մեկ է, կա քաղքենիների մի խավ, որը ցանկացած իրավիճակում իրեն ավելի բարձր է դասում բոլորից, իրեն համարում վերին արտի ցորեն: Այ, դրանց, իսկականից, պետք է կարանտինի այնպիսի պայմաններ ապահովել, որ 14 օրը 14 տարի թվա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ