...

Ձեր փայ չակերտը արդեն ստացել եք

Ձեր փայ չակերտը արդեն ստացել եք

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը գրել է.

«Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարևորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը.... Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը։ Այսքանը»:

«ՉԻ» Այստեղ խորհուրդ կտանք Կարինե Աճեմյանի գրածում ուշադրություն դարձնել «սիրելի ժողովուրդը» արտահայտության վրա: Չակերտների մեջ է վերցված: Սա՝ Սերժ Սարգսյանի և հանրապետականների վերաբերմունքի արտացոլանքն է հայ ժողովրդի նկատմամբ:
20 տարի չակերտներով են սիրել ժողովրդին: Այսինքն՝ չեն սիրել: Որտեղ էլ հայտարարել են՝ սիրելի ժողովուրդ, հետը չակերտ են դրել: 

Նույնը՝ հայրենիքը. չակերտներով: Չակերտներով «արդար, ազատ, ժողովրդավարական» ընտրություններ են անցկացրել, չակերտներով զարգացրել: Իրենց ամբողջ կյանքը չակերտների մեջ է անցել: Ու հիմա էլ հոխորտում են:

Այնպես որ, հարգելի հանրապետականներ, հանգիստ նստեք տեղներդ: Ժողովուրդը արդեն հնչեցրել է ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը: Այս դեպքում, առանց չակերտների:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ