...

Ձերոնք Նապոլեոն ու Ժուկով են

Ձերոնք Նապոլեոն ու Ժուկով են

«Ղազինյանին Փաշինյանի վրա շիշ նետելու համար չենք «պատժում», նա հեռու է ռազմական գործից»:

Հայտարարության հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն է:

«ՉԻ». Վաղուց այսքան չէինք ծիծաղել: Փաստորեն իշխանական պատգամավորը ծանոթ չէ սեփական խմբակցության այն պատգամավորների կենսագրություններին, որոնք համալրել են պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի կազմը:

Արմեն Խաչատրյանը, տեսնելով, թե ինչպես են Արփի Դավոյանը և Քրիստինե Պողոսյանը անձնվիրաբար պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, մտածել է, թե նրանք ժամանակին ծառայել են ֆրանսիական լեգիոնում:

Արմեն Խաչատրյանը, կարդալով Վիլեն Գաբրիելյանի գրառումները, որոնցում վերջինս ստորագրում է իբրև Օմարի արծիվ՝ մտածել է, թե նա է ազատագրել Քարվաճառը:

Տեսնելով Վահագն Ալեքսանյանի ոտքով հարվածը՝ մտածել է, թե երիտ ՔՊ-ականը ռազմական գործի մեծ գիտակ է:

Արդեն պարզ է, թե ինչ մեծ կարծիք ունի Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) և Անդրանիկ Քոչարյանի ռազմական տաղանդի մասին:

Այնպես որ՝ Ղազինյանը իսկապես շատ հաց ու պանիր պետք է ուտի, մեծ ռազմական ստրատեգների կողքին նա չի կարող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ