...

Ձեզ ո՞վ էր ասում՝ զարգանաք

Ձեզ ո՞վ էր ասում՝ զարգանաք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 18 թիվը թուրքերը տեսնում էին, որ մենք ինքնաբնաջնջվում ենք, ու կողքից զմայլվում էին, հիմա տեսնում են, որ արագ ուժեղանում ենք, ու դրա համար էլ պատերազմ են սկսում»:

«ՉԻ». Ախր ձեզ ո՞վ էր ասում՝ զարգանաք: Հազար անգամ զգուշացրեցինք. մի ուժեղացեք: Բա դուք չգիտե՞ք, որ սաղ աշխարհը տրաքվում է Հայաստանից: Նախանձից մեռնում են, հենց տեսնում են, որ զարգանում ենք:

Դրա համար, որպեսզի նոր պատերազմ չլինի, պետք է խորամանկության դիմել: Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությանը կարգադրել, որ կեղծ տվյալներ հրապարակի, թե մեր տնտեսությունը ամեն ամիս մի 5-6 տոկոս անկում է գրանցում: Որ երկրում գործազրկությունը հասել է 67,4 տոկոսի, մարդիկ էլ հացի փող չունեն, կոմունալները չեն կարողանում վճարել: Հեռուստատեսությամբ լացի ու ողբի տեսարաններով ռեպորտաժներ տարածեք: 

Այ, էդ ժամանակ, Ադրբեջանը կտեսնի, որ շատ վատ վիճակում ենք, չի համարձակվի հարձակվել, որովհետև աշխարհը կասի՝ այ մարդ, ձեռ մի տուր, հա՞, չե՞ս տեսնում՝ ինչ ծանր է իրենց վիճակը, տնտեսությունը վատանում է: Մի քիչ սպասիր, հենց սկսի զարգանալ, պրոբլեմ չկա, հարձակվիր, տեր ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ