...

Դուխով, բայց կասկով

Դուխով, բայց կասկով

«Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ...»:

Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե Ֆարմանյանն ինչպես է հանգել այն եզրակացությանը, որ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Հաստատ իր դեմքով դուրս չի եկել փողոց ու հարցուփորձ արել ժողովրդին: Բացառվում է այդ տարբերակը: Եթե Ֆարմանյանը գնար այդ ճանապարհով, հիմա որևէ հիվանդանոցում պառկած կլիներ:

Մարդիկ կճանաչեին, որ հարցախույզ անցկացնողը Սերժ Սարգսյանի նախկին խոսնակն է, որը գեթ մեկ անգամ չմտավ ժողովրդի մեջ և միայն մեկ անգամ զոհված զինվորի մորը տեսնելով՝ ասաց՝ ինչու ես եկել և մեր տոնը հարամում: Մարդիկ կճանաչեին, որ հարցախույզ անողը Գյումրիի համալսարանի նախկին պրոռեկտորի եղբայրն է, որն իր քաղաքական կապերի միջոցով փախցրեց քրոջը՝ այդպիսով խոչընդոտելով արդարադատության իրականացմանը:

Ինչ-ինչ, բայց Փաշինյանը հաճախ է շփվում ժողովրդի հետ՝ այդ ընթացքում լսելով թե՛ բարի խոսքեր, թե՛ քննադատություն: Ի տարբերություն Ֆարմանյանի պատրոնի, որն առաջ դուրս չէր գալիս աներոջ առանձնատնից, իսկ հիմա ընդհանրապես փակվել է խոհանոցում: Փակվել է ու միայն լայվ է անում, բայց ստիպված է երկու ձեռքով հեռացնել տհաճ մեկնաբանությունները: 

Մերկապարանոց հայտարարություններ անելու փոխարեն Ֆարմանյանը սեփական խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար կարող է փողոցում ստորագրահավաք անցկացնել: Բայց բարեկամական խորհուրդ. թող չսահամանափակվի միայն դերվիշի շորեր հագնելով, ամեն դեպքում պլաստիկ վիրահատությունն էլ չէր խանգարի և անպայման պետք է ապահովագրի մարմնի բոլոր մասերը: Ինչպես ասում են՝ դուխով, բայց կասկով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ