...

Դրա համար էլ Պողոս Պողոսյանին ու Վահե Ավետյանին օրը ցերեկով սպանում էին

Դրա համար էլ Պողոս Պողոսյանին ու Վահե Ավետյանին օրը ցերեկով սպանում էին

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումներից մեկին, ասել է. «Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից: Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»:

«ՉԻ». Հասկանում եք, չէ՞, թե 20 տարի ինչ կեղտի մեջ ենք եղել: Ինչ սորտի մարդիկ են Հայաստանը տնօրինել: Սկսած Քոչարյանից, վերջացրած՝ Ռուբեն Հայրապետյանով: 20 տարի սրանք երկիրը ղեկավարել են «по понятиям»: 

Եվ այդ կրիմինալ, ավազակաբարո մտածելակերպի արդյունքում են Պողոս Պողոսյանը, Վահե Ավետյանը, Գոռ Քլոյանը և տասնյակ այլ քաղաքացիներ սպանվել: Որովհետև երբ սրանց հասցեին քննադատություն է հնչել, հետևից ոչ թե գրկել են, այլ խփել:

Դե հիմա պատկերացրեք, որ սրանք իշխանություն չունենալով՝ ոստիկանությանը սպառնում են, որ կոշիկները պիտի լիզեն, սպառնում են, որ ԱԺ փոխնախագահին հետևից գրկելու են: Պատկերացնում ե՞ք, թե սրանք ինչեր են արել, երբ իշխանություն են ունեցել:

Ամենահետաքրքիրը, որ շատ հանգիստ կարելի է հետախուզման մեջ գտնվող Ռ. Հայրապետյանի հետ կապ հաստատել և մեկնաբանություններ վերցնել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2146 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ