...

Հույժ կարևոր հանդիպում

Հույժ կարևոր հանդիպում

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Բարձրացվել է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա, հաղորդում է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:

«ՉԻ». Այս տեմպերով շարունակվի, ՀՀ ԱԺ նախագահը կարող է նաև հանդիպել Լեհաստանի ֆերմերների ասոցիացիայի, Գերմանիայի գարեջրագործների միության, Լատվիայի երգի փառատոնների ֆորումի ղեկավարների հետ, հետները գյալաջի տա, սուրճի բաժակի շուրջ քննարկի աշխարհաքաղաքական և իրավական հարցեր: 

Առավել ևս պարզ չէ, թե Հայաստանի այդ ի՞նչ ներկայացուցիչներ են հայտնել, որ ինչ-որ Նովիկով քաղաքական ապաստան պետք է ստանա: Որքան գիտենք, քաղաքական ապաստան տալը բավական երկար իրավական գործընթաց է, որը պետք է քննարկվի, բազմաթիվ հարցումներ իրականացվեն, ճշտվեն հարցի մանրամասները: Բայց պարզվում է, որ ուղղակի կարելի է «հորս արև, հարց չկա» կարգի հավաստիացումներով բավարարել ապաստան տալու հարցը:

Չնայած, մյուս կողմից՝ Ալեն Սիմոնյանը երևի Եվրանեսթում ուրիշ կարևոր հանդիպում չի կարողացել կպցնել, ստիպված բավարարվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ