...

Տվեք, տվեք

Տվեք, տվեք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացին, ասել է.  «Այժմ տարածքն ավելի պաշտպանված է, գործընթացի արդյունքում 10-12 կիլոմետր տարածքում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:

«ՉԻ». Հասկացանք: Ու սա դեռ 10-12 կմ հատվածի մասին է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը հարյուրավոր կիլոմետրեր են: Պատկերացնում ենք, եթե ամեն 10-12 կմ հատվածի համար զիջումներ անենք, ինչպես Տավուշի մարզում, Հայաստանից բան չի մնա:

Չէ, այսինքն, կարող է բան չմնա, բայց փոխարենը սահմանազատված ամբողջ տարածքը ավելի պաշտպանված կլինի, քան երբևիցե: 

Այսպիսի պաշտպանված սահմաններ վերջին 3000 տարում չենք ունեցել: 

Մի ժամանակ իշխանություններ ունեինք, որոնք Հայաստանի ունեցվածքը հանձնում էին «Գույք պարտքի դիմաց» բանաձևով:

Սրանք Հայաստանի տարածքը հանձնում են «Տարածք անվտանգության դիմաց» բանաձևով, ավելի շուտ՝ «Տարածք անվտանգության ռիսկերը նվազեցնելու դիմաց»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ