...

Դրա համար էլ թագավոր են անվանում

Դրա համար էլ թագավոր են անվանում

«Եթե ես կարողանում եմ 4 ամսում 20 հատ բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը պետք է ժողովրդին 50 հատ բարձրահարկ շենք կառուցի, վերջանա գնա»:

Հայտարարության հեղինակը Գագիկ Ծառուկյանն է:

«ՉԻ». Այս հայտարարությունը շատ թիրախային կլիներ, եթե մի փոքր խանգարող հանգամանք չլիներ: Իսկ այդպիսին է Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզայի՝ ժամանակին արված խոստովանությունը: Այն է՝ լավ ենք անում, որ հարկ չենք վճարում:

Եթե հարկ չեք վճարում, 4 ամսում 40 շենք էլ կարող եք կառուցել, իսկ պետությունը մեկն էլ չի կարող: Ուրիշ բան, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա պետությունը «իմպոտենցիա է դրսևորում» և չի կարողանում հավաքագրել հարկերը, հատկապես այնպիսի տաղանդավոր գործարարներից, ինչպիսին է պարոն Ծառուկյանը:

Հ.Գ. Ամեն դեպքում ՄԻՊ-ը պետք է հետաքրքրվի Ծառուկյանի հայտարարություններով: Հայաստանում երբեք 4 ամսում 20 բարձրահարկ շենք չի կառուցվել: Եթե այդպես լիներ, ապա հիմա Ծառուկյանը պետք է հազարին մոտ բարձրահարկ շենքեր ունենար: Մի բան էն չի: Կարո՞ղ է պատահի՝ պարոն Ծառուկյանը մի քանի հազար չինացիների է պահում Առինջում, իհարկե, նրանց կամքին հակառակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ