...

Դրական սպասելիքների երաշխիքները ձեր գլխներում փնտրեք

Դրական սպասելիքների երաշխիքները ձեր գլխներում փնտրեք

«Պետք է պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ՝ դրանք բացասական երաշխիքներ են․․․ իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իյա, իրո՞ք։ Հայաստանի դեպքում դրական սպասումների իրականացման երաշխիքներ գուցե իսկապես գոյություն չունեն, բայց օրինակ Ադրբեջանի դեպքում՝ այդպիսի երաշխիքներ լավ էլ գոյություն ունեն։ Դրա համար ընդամենը պետք է, որ հարևան երկրում իշխանության գա մեկը, ով կհայտարարի, թե «էդ ամայի-անբնակ սարերում տարվա կեսը ձյուն ա, հո դրանց համար պատերազմ չե՞նք սկսելու, համ էլ՝ մեր բանակը տարածք պաշտպանելու համար չի, բնակչությանը պաշտպանելու համար է»։ Եվ վերջ, դա լիարժեք երաշխիք է, որ Ադրբեջանի՝ սեփական տարածքն ընդարձակելու «դրական սպասումներն» անպայման կիրականանան։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ