...

Джексон шесть лет назад оказался женщиной

Джексон шесть лет назад оказался женщиной

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գլխավոր շտաբում և գրել. «Ես ճի՞շտ եմ հասկանում, այս հարգարժան գեներալներն ու սպաներն էին, որ ընդամենը մի քանի օր առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, համարում էին, որ Փաշինյանը այլևս ի վիճակի չի ընդունել ադեկվատ որոշումներ, վստահ էին, որ Նիկոլը վարկաբեկում է ՀՀ զինված ուժերին։

Այսօրվա այս իդիլիկ պատկերում ոնց որ թե արդեն էդպես չեն մտածում:

Էս կատարյալ պեյզաժին մենակ «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։

Չեմ հասկանում, ինչումնա՞ զադերժկան։

#джексоноказалсяженщиной»:

«ՉԻ». Դե թող սա ձեզ համար դաս լինի, որ հաջորդ անգամ մինչև ջուրը տեսնելը չբոբիկանաք: Պետք չէր մեկ հայտարարությամբ մարդկանց հերոսներ հռչակել, որ հիմա էլ նման հիասթափություն ապրեիք: Հարյուր տարի է, ինչ քաղաքականության մեջ եք, վաղուց պետք է իմանայիք, թե որքան արագ են փոխվում որոշ ուժերի տրամադրությունները: 2018 թվականի ապրիլի 17-ին խմբակցության մի մասը Սարգսյանին ընտրում է վարչապետ, իսկ ապրիլի 23-ին ջուր հասցնում նրա հրաժարականը պահանջողներին:

Եթե անգամ ուրիշների փորձը ուսումնասիրելու հավես ու ժամանակ չունեք, կարող եք ձեր ոչ վաղ անցյալի փորձը վերհիշել: 2015 թվականին վերջին խոսքերը ասացիք Սերժ Սարգսյանի վերաբերյալ, բայց այն ժամանակվա իշխանությունը մի թեթև «դմփ-դմփ-հու» արեց ձեր նկատմամբ և միանգամից նորից դարձավ «նախագահ ջան»: Իսկ ոմանք պահարանից արագ հանեցին ծաղկավոր շորերը և վազեցին նախագահական՝ ողջունելու Սերժ Սարգսյանին: Այնպես որ՝ ոմանց ծաղրելուց առաջ, չի խանգարի հիշել սեփական ոչ վաղ անցյալը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   815 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ