...

Ե՛վ աճ ունենք, և՛ անկում

Ե՛վ աճ ունենք, և՛ անկում

Մսի արտադրության ծավալներն ավելացել են:

Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի արտադրության վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ հունվարին 1 616.2  տոննա թարմ կամ պաղեցված միս է արտադրվել, իսկ 2019 թվականի նույն ամսին՝ 1 540.2:

Երշիկեղենի արտադրությունը նույնպես ավելացել է:

Նախորդ տարվա համեմատ կաթ ևս շատ է արտադրվել: 2019 թվականի 428.5 հազար լիտր կաթի դիմաց այս հունվարին 586.2 հազար լիտր է արտադրվել:

Կաթնամթերքի՝ պանրի, կաթնաշոռի, թթվասերի արտադրության ծավալները ավելացել են:

Աճել են նաև թարմ հացի արտադրության ծավալները: 2020 թվականի հունվարի դրությամբ արտադրվել է 23 719.8 տոննա թարմ հաց, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 22 873.5: Մակարոնեղենի պահանջարկն ավելացել է: Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալներն աճել են:

Պատկերն այլ է խմիչքի ոլորտում: Այստեղ արտադրության ծավալների նվազում է գրանցվել:

Հունվարին արտադրվել է 227.2 հազար լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչք, իսկ նախորդ տարի՝ 2 60.5:
2019 թվականի հունվարին արտադրվել է 2 468.2 հազար լիտր կոնյակ, իսկ ընթացիկ տարվա առաջին ամսվա դրությամբ՝ 2 105.6:

Եթե 2019 թվականի հունվարին պատրաստվել է 512.5 հազար լիտր խաղողի գինի, ապա ընթացիկ տարվա նույն շրջանում ծավալը հասնում է 498.9 հազար լիտրի: Գարեջրի արտադրությունում ևս անկում է եղել: Մինչդեռ ավելացել են ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: 

Սիգարետների արտադրությունում էլ է նվազում եղել: 2020 թվականի հունվարին սիգարետների արտադրությունը կազմել է 2 380.2 մլն. հատ, իսկ 2019-ին՝ 2 727.9:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ