...

Եղիազարյանի աշխատավարձը պետք է պահել

Եղիազարյանի աշխատավարձը պետք է պահել

«Փաշինյանը հուր-հավետ Ծաղկաձորի հերն անիծեց». Գուրգեն Եղիազարյան:

«ՉԻ». Կորոնավիրուսը կնահանջի, աշխարհը կհաղթի այդ վարակին, բայց Գուրգեն Եղիազարյանը դժվար թե ապաքինվի: Քոչարյանին և Սարգսյանին պաշպանելու խիստ վտանգավոր բացիլները քայքայել են նրա ուղեղը և հաշվի առնելով պացիենտի տարիքն ու բուժվել չցանկանալը՝ շանս չկա, որ նա կազատագրվի այդ տառապանքից:

Ծաղկաձոր տեղափոխված անձանցից և ոչ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերված չէ, նրանցից և ոչ մեկն անգամ տաքություն չունի, բայց Եղիազարյանն ինչ-որ արմագեդոն է գուժում: 

Քոչարյանը և Սարգսյանը, որոնք Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցներ և այլ օբյեկտներ ունեն, ճիշտ կանեն պահեն Եղիազարյանի մարտ ամսվա աշխատավարձը. չէ՞ որ նա այսպիսի հայտարարություններով կոնկրետ վնաս է տալիս իր պատրոններին:

Եղիազարյանը, եթե ուզում էր վարկաբեկել Փաշինյանին և պաշտպանել նախկիններին, կարող էր հարց հնչեցնել՝ եթե Քոչարյանի ժամանակվա ՊԵԿ նախագահը չթալաներ և չկառուցեր Գոլդեն Փելեսը՝ ո՞ւր էին տեղափոխելու կարանտինի մեջ գտնվողներին: Բայց, ինչպես շատերը, այնպես էլ Եղիազարյանը «գռդոն» են անում և առանձնապես չեն մտահոգվում, թե ինչ արձագանք կստանա իրենց գործարքային քննադատությունը: Խոպանի հոգեբանությամբ այս որակի քննադատությունը միմիայն արջի ծառայություն է Քոչարյանի և Սարգսյանի համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ