...

Եկեք համեմատենք

Եկեք համեմատենք

Նախկին իշխանությունների կողմնակիցները սիրում են առիթ-անառիթ ասել, թե իշխանությունների անլուրջ վերաբերմունքի պատճառով կորոնավիրուսն այսքան մեծ տարածում ունեցավ Հայաստանում: Նրանց խոսքից երբեմն կարելի է տպավորություն ստանալ, թե այդպիսի պատկեր միայն Հայաստանում է:

Քննադատության մեջ երբեք հաշվի չի առնվում, որ աշխարհի առաջատար երկրներում ավելի վատթար վիճակ է: Եվ դժվար կլինի աշխարհի բոլոր առաջնորդներին մեղադրել անլրջության մեջ:

Հայաստանում ներկայումս կա կորոնավիրուսի գրանցված 1067 դեպք: Եթե ընդունենք, որ Հայաստանում կա 3 միլիոն բնակչություն, ապա կստացվի, որ վարակված է բնակչության 0.036 տոկոսը:  

Միացյալ Նահանգների բնակչությունը 330 միլիոն է, վարակվածների թիվն է՝ 587 հազար: Վարակված է բնակչության 0.17 տոկոսը:

Այսինքն` ԱՄՆ-ում վարակվածների թիվը շուրջ 4.7 անգամ ավելի շատ է, քան Հայաստանում:

Իսպանիայի բնակչությունը 45 միլիոն է, վարակվածների թիվը կազմում է 170 հազար: Այսինքն` վարակված է բնակչության 0.38 տոկոսը: Սա շատ է Հայաստանի ցուցանիշից շուրջ 10.5 անգամ:

Իտալիայի բնակչությունը կազմում է 60 միլիոն, վարակվածների թիվը կազմում է 160 հազար: Այսինքն`  բնակչության 0.27 տոկոսը: Սա շատ է Հայաստանի ցուցանիշից շուրջ 7.5 անգամ:

Գերմանիայի բնակչությունը կազմում է 82 միլիոն, վարակվածների թիվը կազմում է 130 հազար: Այսինքն`  վարակված է բնակչության 0.16 տոկոսը: Սա շատ է Հայաստանի ցուցանիշից շուրջ 4.4 անգամ: Քննադատների համար երևի Մերկելը անլուրջ գործիչ է:

Այդ նույն գործիչները շատ են սիրում հիանալ Իրանի ղեկավարությամբ: Այդ երկրի բնակչությունը կազմում է 84 միլիոն, վարակվածների թիվը՝ 73 հազար: Այսինքն` վարակված է բնակչության 0.08 տոկոսը: Դա շատ է Հայաստանի ցուցանիշից շուրջ 2.2 անգամ:

Թուրքիայի բնակչությունը կազմում է 82 միլիոն, վարակվածների թիվը 61 հազար է: Դա կազմում է բնակչության շուրջ 0.74 տոկոսը: Դա ավելին է Հայաստանի ցուցանիշից շուրջ 2 անգամ:

Հատուկ բարի մարդու և ԲՀԿ-ականների համար: Բելառուսի բնակչությունը 9.5 միլիոն է, վարակվածների թիվն է՝ 3281: Այսինքն՝ վարակված է բնակչության 0.034 տոկոսը: Տարբերությունը 0.002 տոկոս է, այսինքն՝ չնչին:

Այնպես որ՝ անլրջությունից խոսելուց առաջ այսպիսի անլուրջ վիճակում չհայտնվելու համար չէր խանգարի մի երկու թիվ գումարել-հանել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ