...

Էլ ասելու բան չի մնացել

Էլ ասելու բան չի մնացել

Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի լուսանկարը, որտեղ նա զինվորական համազգեստով է և գրել էին, որ վերջինս այս պահին գտնվում է առաջնագծում: 

Սոցցանցերի օգտատերերը ստուգել էին այդ լուրը և պարզել, որ լուսանկարն արվել է 2013 թվականին:

«ՉԻ». Մի շարք օգտատերեր նույնիսկ կոնկրետ նշեցին, որ 2013 թվականին Լևոն Քոչարյանը գնացել է Խոսրովի անտառ՝ որսի և այնտեղ է լուսանկարվել:

Հիմա բնականաբար հարց է առաջանում. ինչո՞վ են մտածել, որ այսպիսի քայլի են գնացել ձեզ, մեզ, բոլորիս հայտնի լրատվամիջոցները: Մենք չգիտենք, թե ներկայումս որտեղ է գտնվում Լևոն Քոչարյանը: Կարող է՝ առաջնագծում է, կարող է՝ տանն է, դժվա՞ր է դա ստուգել:

Զոռով կարծես ամեն ինչ անեն հանրությանը հունից հանելու համար: Բազմաթիվ հրաշալի տղաներ են այս պատերազմում զոհվել, որոնք գոնե մի լուսանկար չունեն մարտադաշտից, նրանց ծնողների վիճակը պատկերացնո՞ւմ եք, երբ այսպիսի պիղծ երևույթներ են տեսնում:

Ու ամեն օր այս վիճակն է: Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի կարմիր գիծ: Որ մի բան էլ ասում ես՝ մուննաթ են գալիս: Սրանց համար պատերազմ հասկացություն չկա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   726 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ