...

Էլ դիմանալու չէ

Էլ դիմանալու չէ

««Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր են այցելել սեփական միջոցներով»:

«ՉԻ». Էլ դիմանալու չէ. կարդում ես, ու սիրտդ մղկտում է: Ինչո՞ւ այս մարդիկ պետք է ընդդիմադիր լինեին, այլ ոչ թե իշխանություն: Իշխանություն պիտի լինեին, որ այսպես խնամքով, հասկանալով, խնայողությամբ տնօրինեին պետական բյուջեն: Ի՜նչ հիանալի երկիր կկառուցեին: Թեպետ պատմելու կարիք էլ չկա. բոլորը տեսել են, թե 2000-ականների սկզբի Հայաստանը ինչ չքնաղ սոցիալական երկիր էր:

Սեփական միջոցների մասով: Հույս ունենք, որ Վահե Հակոբյանը այլևս ուղղաթիռով չի «գուլյատ» լինում:

Հուսով ենք, որ Արթուր Ղազինյանը իր 100 հազար դոլար արժողությամբ «Յագուար» մակնիշի մեքենայով չի այցելում մարզեր: Մի փոքր կոնտրաստ կառաջանա: Այդ մեքենայի տարեկան գույքահարկով գյուղերում մի ամբողջ ընտանիք կարող է մեկ ամիս ապրել:

Պատկերացրեք՝ ինչ դժվար է: Կոպեկ-կոպեկ հավաքես Հյուսիսային պողոտայում վարձով տրված տարածքների վճարները ու դրանք վայելելու փոխարեն բենզին ու գազ գնես մարզեր մեկնելու համար: Երկիմաստություններից խուսափելու համար նշենք՝ բացարձակ Արմեն Գևորգյանին չենք ակնարկում. ինքը 100 անշարժ գույք չունի:

Էլ չենք խոսում պարոն Քոչարյանի մասին: Մարդ, որն իր վերջին քարոզարշավը կազմակերպեց պետական թոշակով և որդիների քրտինքով ստեղծած գումարներով:

Մի խոսքով՝ հանրությունը պետք է գնահատի այս մարդկանց անձնազոհությունը և կրկին բերի իշխանության:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ