...

Կառուցողական ընդդիմությունը կատաղել է

Կառուցողական ընդդիմությունը կատաղել է

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։

Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք, ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։

Եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը»։

«ՉԻ». Նախ, մինչև Էդգար Ղազարյանին ցավակցելը, այս հայտարարության մասին նշենք: Բազմաթիվ լրատվամիջոցներ սա տարածել են՝ որպես «Հայաստան» դաշինքի հայտարարություն: Բայց, որքան էլ այդ դաշինքում հայերեն լեզվին տիրապետեն ընդամենը ԺԵԿ-ի տեղեկանքի մակարդակով, մեկ է, դժվար թե հայտարարության մեջ առաջին դեմքով մտքեր գրեին: Այս տեքստում գրված է. «եթե կուզեք, ասեմ»...

Մի տեղ միայն հետո տեսանք, որ գրել էին, թե «Հայաստան» դաշինքը տարածել է այս հայտարարությունը՝ հղում անելով Իշխան Սաղաթելյանին: Որտեղ է տարածել ու ոնց է հղում արել, չգտանք: Սա ուղղակի Հայաստանի թիվ 1 ընդդիմադիր դաշինքի գործունեության մասին պատկերացում կազմելու համար: Այնպես են արել, որ նույնիսկ լրատվամիջոցներին հասու չի եղել, թե ով է հայտարարության հեղինակը:

Իսկ Էդգար Ղազարյանին ցավակցում ենք, որովհետև հլը թատերական եթերաշրջանը չբացած, իրեն արդեն խանդում են: 2 ամիս Ֆրանսիայի հրապարակում միմոսություններով զբաղված ուժը հիմա Էդգար Ղազարյանին բացատրում է, որ իր արածը միմոսություն է, քանի որ ոչ ժողովրդի աջակցություն ունի, ոչ էլ ապստամբություն անելու, խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց սկսելու հնարավորություն: 

Ու սա դեռ թատերական սեզոնի առաջին օրն էր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ