...

Էլինար Վարդանյանը կլքի հարազատ խմբակցությունը և կմիանա Վանեցյանի թիմին

Էլինար Վարդանյանը կլքի հարազատ խմբակցությունը և կմիանա Վանեցյանի թիմին

«Հայաստան» խմբակցությունում մանդատները վայր դնել-չդնելու հարցը շարունակում է մնալ արդիական: Այդ առնչությամբ պարբերաբար քննարկումներ են լինում, սակայն մեր տեղեկություններով՝ խմբակցության մի փոքր հատվածն է կողմ, որպեսզի վայր դնեն մանդատները և այդպիսով քաղաքական որոշում կայացնեն: Մյուս մասը հակված է խորհրդարանի միջոցով իշխանափոխություն կատարել և վարչապետ ընտրել։ Նրանք գտնում են, որ պետք է իրենց չզրկեն խորհրդարանական լծակներից: Երկրորդ տեսակետը պաշտպանողների շարքում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Մեր աղբյուրի դիտարկմամբ՝ եթե միասնական որոշում չկայացվի մանդատները վայր դնելու վերաբերյալ, ոմանք կլքեն խմբակցությունը, ոմանք էլ վայր կդնեն մանդատները: Խոսակցությունները շարունակվում են, որ Արթուր Ղազինյանը կհրաժարվի մանդատից, իսկ այ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը մանդատը կպահպանի, բայց կհայտարարի խմբակցությունից դուրս գալու մասին: 

Մեր տեղեկություններով՝ նա վերջին շրջանում բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել Արթուր Վանեցյանի հետ։ Բացառված չէ, որ մոտ ապագայում նա միանա Վանեցյանի թիմին և աշնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարի այդ մասին: 

Մելանյա Ծառուկյան


 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ