...

Էն ո՞վ էր իսկական թուրք սիրողը

Էն ո՞վ էր իսկական թուրք սիրողը

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է. «Թուրքիայի նախագահ Գյուլի Երևան երկու ժամ այցելության պատվին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հոսանքազրկած, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լոգոյից Արարատ լեռան սիլուետը հեռացրած իշխանության ոչ քաղաքական ադեպտները Հայաստանի հիմնադիր նախագահին թուրքաֆիլություն են վերագրում: Թեև 1993թ. հաճույքով կերել են Թուրքիայի տարածքով, երբեմն էլ նաև թուրքական տրանսպորտով Հայաստան ներմուծված այն հացը, որ Քելբաջար ազատագրող հայկական զինուժի սնունդն էր նաև»:

«ՉԻ». Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք՝ քոչարյանամիշիկական հեռուստալիքներից մեկը մերը լիներ: Մենակ մեկը: Կամ դրանց չաղ ու յուղոտ տասնյակ կայքերից մեկը՝ իր ստուդիաներով, հեռուստաեթերային տեխնիկաներով: 

Մի շաբաթում սրանց բոլորին Տեղ-Դաշբուլաղ միջկլանային ավտոմայրուղի կհանեինք: Չկա այդպիսի մի հանցագործություն, որի մեջ սրանք մեղադրում են այս իշխանություններին, ու իրենք դա ժամանակին արած չլինեն:

Մենք էլ ենք բազմիցս սրանց հիշեցրել ու դեռ հիշեցնելու ենք, թե ոնց էին Աբդուլահ Գյուլի սիրտը շահելու համար նրա կոշիկները.... լավ, բառացի չասենք, թե ինչ էին անում Գյուլի կոշիկները, բայց սրանցից ավելի կրքոտ թուրք սիրող և թուրք ներող չի եղել: Սրանց թվում է, որ պատերազմի աղետից հետո բոլորը մոռանալու են իրենց անցյալը, թե ոնց, օրինակ, վարի տվեցին Ցեղասպանության հարցը և այն դարձրին մանրադրամ: 

Ամենահետաքրքիրն այն է, որ Վահրամ Աթանեսյանին իր այս գրառման համար ոչ ոք չի արձագանքել, չի պատասխանել: Ընկել, «Բա որ Լևոնը» մուղամն են մի ամբողջ օր բայաթի տալիս:

Հ.Գ. Ու դա էլ է ճիշտ. սրանց մեծ մասը, որ այսօր ողջ է ու զկռտում է ֆեյսբուքյան պատերի տակ, նրանից է, որ թուրքական տարածքով բերված հացահատիկ են լափել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ