...

Երեխաները պարտավոր են մեծանալ

Երեխաները պարտավոր են մեծանալ

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը համատեղ լուսանկար են հրապարակել և վերնագրել՝ «երբ բոլորը ձերբակալվել էին, միայն մենք մնացինք փողոցում»:

Արժե հասկանալ, թե ում է ուղղված այս կշտամբանքը՝ ժողովրդին, թե՞ սեփական կուսակիցներին, որոնք այսօր բարձրագույն իշխանություն են:

Հանրությանը կշտամբելը սխալ կլինի, քանզի Նիկոլ Փաշինյանի և մյուսների ձերբակալությունից րոպեներ հետո դուրս եկավ փողոցներ ու հրապարակներ, պահանջեց նրանց ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Տարօրինակ է նաև սեփական կուսակիցներին մեղադրելը: Դժվար թե նրանք իրենց կամքով գնային և հանձնվեին: Իսկ եթե այդպես է, ապա լուսանկարի միջոցով չէ, որ այդպիսի մեսիջներ պետք է ուղարկել: Պետք է կանգնել և ասել, որ կուսակցական ընկերներն ունեին պարտվողական և խուճապային տրամադրություններ, և միայն այս երեքի կամքի արդյունքում Սերժ Սարգսյանը տեղի տվեց:

Բայց կարծում ենք, որ վերոհիշյալ երկու գործոնն էլ դեր չեն խաղացել լուսանկարի հրապարակման համար:
Պարզապես տեղին է հիշել մաեստրո Գալուստ Սահակյանի խոսքերը՝ երեխաները պարտավոր են մեծանալ: Ինչը և ցանկանում ենք վերոհիշյալ երեքին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ