...

Էս գյադեքի հույսի՞ն եք մնացել

Էս գյադեքի հույսի՞ն եք մնացել

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Հայելիին» տված հարցազրույցում ասել է. «Եթե այսօր վճռականորեն դեմ չկանգնենք, եթե վճռականորեն դուրս չգանք և չասենք՝ վերջ, իդի նա խ..., ուրեմն ապագա չկա։ Մենք ի վերջո վճռականորեն պետք է գնանք ուժային ձևով, և եթե պետք լինի, անգամ սատկացնելով այսօր պաշտոններ զբաղեցնող մի քանի ոջիլների»:

«ՉԻ». Անդրանիկ Միհրանյանի մտքերի և բառապաշարի վերաբերյալ պատրանքներ չենք էլ ունեցել: 50 դոլարանոց քաղաքագետների շարքից է: 

Բայց մենք ցանկանում ենք հարց տալ Վազգեն Մանուկյանին. սա՞ է ձեր աջակցությունը: Այս ա՞ղբն է ձեր հայրենափրկիչ առաքելության կորիզը: Էս գյադեքից էն կողմ մարդ չգտա՞ք: Դե որ ձեր աջակիցը Անդրանիկ Միհրանյանը լինի, բա էլ ինչո՞ւ եք բողոքում, թե ժողովուրդը չի գալիս Հրապարակ: Ժողովուրդը վաղուց տվել է Անդրանիկ Միհրանյանների գնահատականը և նրանց ուղարկել երեք տառանոց հայտնի վայրեր: 

Ռուսաստանցի այս մանեթանոց գործիչը ում էլ աջակցի, մարդիկ նրան էլ են ուղարկելու նույն տեղը: 

Հ.Գ. Ո՛չ քննչական մարմիններին, ո՛չ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին կոչ չենք անում իրավական գնահատականներ տալ Անդրանիկ Միհրանյանի մտքերին: Մեկ է՝ արդյունք չի տալու, ՄԻՊ-ն էլ ծպտուն չի հանելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ