...

Լավրովի բացահայտումները հակառակի մասին են վկայում

Լավրովի բացահայտումները հակառակի մասին են վկայում

«Լավրովի հայտարարությունից հետո ԱԺ-ն պետք է քննարկի և հեռացնի վարչապետին ու արտաքին գործերի նախարարին»,- Արմնյուզի եթերում հայտարարել է տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանը:

«ՉԻ». Հիմա հասկացա՞ք, թե ինչ նպատակ ուներ Լավրովի «բացահայտումը»: Ինքը կանի սլիվը, իսկ 5-րդ շարասյունը և Մոսկվայում ծվարած քաղաքագետները կզարգացնեն թեման և կպահանջեն քաղաքական իշխանության հրաժարականը: Ճիշտ է՝ Միհրանյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, բայց կարևորը կոչը մեկի միջոցով առաջին անգամ հնչեցնելն է: Կարևորը քաղաքական դիսկուրսում այն առաջին պլան բերելն է: Հաջորդ անգամ ավելի լուրջ գործիչների ու ուժերի միջոցով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը կհնչեցնեն ու կպահանջեն:

Հետաքրքիր է, եթե Փաշինյանը պատրաստ է լրջագույն միակողմանի զիջումների, ինչո՞ւ է ռուսական կողմը դա հանրայնացնում՝ հարվածի տակ դնելով թե՛ Փաշինյանին և թե՛ քննարկվող փաստաթուղթը: Ի վերջո, գտել են մի ուժ, որը պատրաստ է կատարել իրենց սրտի զիջումները: Սերժ Սարգսյանից հետո, որը իբր պատրաստ չէր որևէ զիջման, հիմա իշխանության է զիջումների պատրաստ ուժ, ինչո՞ւ թուլացնել նրա դիրքերը՝ վտանգելով նրա զիջման գնալու ռեսուրսները: Հազիվ գտնվել է ուժ, որը կյանքի կկոչի ռուսական ծրագրերը, գազի գնի բարձրացման փոխարեն այն պետք է շեշտակի իջեցվեր, գործող իշխանությունը պետք է ստանար ռուսական իշխանության քաղաքական և տնտեսական անվերապահ աջակցությունը:

Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Ռուս փորձագետները ջանք չեն խնայում առավոտից երեկո քննադատելու Փաշինյանին և Հայաստանի իշխանություններին: Եվ այս հասարակ մոնիթորինգը ակնհայտ ցուցադրում է, որ ռուսական կողմը չի ստացել իրեն անհրաժեշտ զիջումները և անցել է հարձակման:

Միհրանյանը և նմանները առաջին ծաղիկներն են, առաջիկայում ավելի լուրջ գործիչներ են ներգրավվելու այդ գործում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ