...

Միհրանյանը ճիշտ է

Միհրանյանը ճիշտ է

«Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի լինել այս երկրի ղեկավարը, այլ լուծում չկա»,- երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը նույնպես մասնակցում էր Կառավարության առջև իրականացվող բողոքի ակցիային, հայտնում է News.am-ը:

«ՉԻ». Մեծ հաշվով Միհրանյանը ճիշտ է, և մենք ստիպված ենք առաջին անգամ համաձայնվել նրա հետ:

Քանի Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է, այս կարգի խոպանչիները գալու են Հայաստան, մեզ վրա մատ թափ տան, «խելք սովորեցնեն», վերցնեն իրենց հոնորարը և վերադառնան մոսկվաներ կամ ուրիշ մայրաքաղաքներ: Լավ, եթե կարողանում եք բերման ենթարկել էն պրոդյուսերին կամ էն մյուս «պրիդուրոկին», ինչո՞ւ չեք բերման ենթարկում նաև սրան: Մոսկվայի նոտայից եք վախենո՞ւմ, որ կասեն ինչու եք բերման ենթարկել մեր քաղաքացուն: Կպատասխանեք, որ ձեր քաղաքացին խառնվում էր մեր ներքին գործերին, հեղաշրջման կոչեր էր հնչեցնում, և քանի որ Ռուսաստանը նման հարցերում կատեգորիկ դիրքորոշում ունի, որոշեցինք սրան էլ մի երեք ժամով քարշ տալ ոստիկանություն:

Մարդը կոնկրետ զբաղվում է երկրում անկայուն վիճակ հրահրելով, դժվար չէ նրան պերսոնա նոն գրատա հայտարարել, թող Սոլովյովի հաղորդումների ժամանակ հնչեցնի իր կոչերը և ոչ թե հասնի Երևան, Հանրապետության հրապարակ ու տեղում կատարի իր հանձնարարությունը:

Մի քիչ ինքնասիրություն ունեցեք, բավ է պնդեք, թե անձրև է գալիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ