...

50 դոլար և Միհրանյանը ձերն է

50 դոլար և Միհրանյանը ձերն է

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Հայելու» հետ զրույցում հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին և ներողություն խնդրի»:

 «ՉԻ».  Այս օրերին Ռուսաստանում ուշի-ուշով հետևում են մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինի և հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հեռակա բանավեճին: Դա բանավեճ էլ չի, նա մի բան է ասում, մյուսը՝ պատասխանում, իրար քարկոծում են, ծաղրում մի ուրիշ ձև:

Եվ եթե կարդաք բանավեճերին նվիրված նյութերի, տեսանյութերի, հոդվածների տակի մեկնաբանությունները, նաև օնլայն-հարցման արդյունքները, ապա կհամոզվեք, որ Ռուսաստանում ոչ մեկից այդպես չեն զզվում ու նողկում, ինչպես Սոլովյովից: 

Այսքանը ինչո՞ւ ենք ասում. ռուսները դեռ Անդրանիկ Միհրանյանի տեղը չգիտեն, թե չէ կմոռանային Սոլովյովին: Նույնիսկ իր մասին որ գրում ենք, այնպիսի զգացողություն է, կարծես բաց ձեռքերով քեզ ստիպել են սատկած ու թաց առնետ բռնել: 

Անիմաստ էլ է մեկնաբանել սույն ռուսաստանցու խոսքերը: Եթե Սոլովյովը ժամում 100 հազար դոլար է վերցնում իր ծառայությունների դիմաց, սա 50 դոլարով կանի ու կասի այն ամենը, ինչ իրեն պատվիրեն: Ինչպես ասում են՝ ծառայությունների full փաթեթը: Հիմա մարդ է, 50 դոլարի գործ է կպցրել, պիտի դրա դիմաց սպասարկի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ