...

Էսօր ի՞նչ եք ծխել

Էսօր ի՞նչ եք ծխել

Խորհրդարանում ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու մասին նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասել է. «Եթե ուզում ենք ծխախոտը քչացնենք կամ վերացնենք, աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու: Իմ կարծիքով, մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ»:

«ՉԻ». Ըհը: Փայլուն գաղափար է: Ասում ենք, չէ՞, սրանք անդուլ պայքար են մղում այն ամենի դեմ, ինչը երազում են տեսնում, կամ փոքր ժամանակ դրանից նեղվել են: Օրինակ՝ Արսեն Թորոսյանին դուր չի գալիս, որ մեքենաները «դալնի ֆառեր» ունեն, դրանց դեմ է պայքարում: 

Իսկ գաղափարը լավն է, պետք է այն զարգացնել: Մասնավորապես, եթե ուզում ենք ալկոհոլիզմը քչացնել, անսթափ վարորդների դեմն առնել, պետք է մի շիշ օղին վաճառել նվազագույնը 30 հազար դրամով:

Կամ հացաբուլկեղենի մեջ խմոր կա: Իսկ դա ստամոքսի վրա ազդում է, ծանրացնում է մարսողությունը: Ուրեմն, մատնաքաշը պետք է լինի 5000 դրամ:

Կամ խոզի մսի մեջ խոլեսթերինի մակարդակը շատ բարձր է: Ինֆարկտի բուն է: Այնպես որ, մի շիշ խոզի չալաղաջի խորովածը պետք է դարձնել 25000 դրամ: 

Դե, կարագն ընդհանրապես ճարպակալման ուղիղ ճանապարհ է: Մի կիլո կարագը որ դարձնենք 40 հազար, կունենանք սիրուն, կոկլիկ, 90-60-90 չափերով ժողովուրդ:

Առողջ մարմինը թանկ հաճույք է:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ