«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի»,- երեկ խորհրդարանում հայտարարել է սյունեցի երիտասարդ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
«ՉԻ». Նարեկ ջան, ինչպես գիտես, երեկոն եկավ անցավ, բայց ճանապարհը չբացվեց: Այնպես որ՝ ճիշտ ժամանակն է հանրությանը տեղեկացնելու, թե ով է քեզ գցել թյուրիմացության մեջ, որ դու էլ քո հերթին հանրությանն ես ապակողմնորոշել:
Ով ուզում է թող լինի՝ վարչապետ, նախարար, մարզպետ, գեներալ, ռուս գեներալ, այդ ճանապարհը սպասարկող «գաիշնիկ» կամ մեկ այլ անձ. տո՛ւր նրա անունը, որ հասարակությունն իմանա՝ ՔՊ երիտասարդ պատգամավորը օդում չէր խոսում:
Եթե պատգամավորը մի փոքր ավելի ուշադիր լսեր իր կուսակցության ղեկավարի եզրափակիչ ելույթը, կհասկանար, որ նա հույս չունի, թե ադրբեջանցիները կբացեն ճանապարհը: Այլապես իրեն չէր գցի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի բաղերը:
ՔՊ-ն ներքին կարգապահությունը բարձրացնելու կարիք ունի. պատգամավորներն անպայման պետք է լսեն իրենց բոսի ելույթները, փորձեն հասկանալ տողատակերը, այլապես մշտապես կհայտնվեն այն վիճակում, որում հայտնվել է Ղահրամանյանը: