...

Ճիշտը ուսապարկն է

Ճիշտը ուսապարկն է

«- Ասում են՝ լա՞վ արիք, որ Սյունիքն ամբողջությամբ դարձրիք սահման, թուրքի անմիջական հարևանը դարձրիք։

- Սյունիքը սահմանամերձ գիտե՞ք երբվանից է եղել։ Հա, հենց մետրերի վրա էլ միշտ ապրել են թուրքի հետ։ Հերիք ա Սյունիքը, սյունեցու հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, ինքն ապրում է իր նորմալ, ամենօրյա առօրյայով։

- Եվ նրա կյանքը նոյեմբերի 9-ից հետո չի փոխվել։

- Ամեն հինգ րոպեն մեկ, րոպեն մեկ, ժամը մեկ կարող է բոլորիս տրամադրությունը, կյանքը փոխվել, ես ո՞նց կարամ նման հարցի պատասխանել»:

Սա հատված էր ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Ղահրամանյանի նորընտիր գործընկեր Վահագն Ալեքսանյանը պետք է ճանաչվի խորհրդարանի ամենաազնիվ պատգամավորը և ընդհանրապես՝ ամենաազնիվ քաղաքական գործիչը: Նրա հնչեցրած միտքը, թե բոլոր իշխանական պատգամավորները ուսապարկ են, ազնիվ և բնորոշիչ է:

Ամեն հինգ րոպեն մեկ կարող է փոխվել կնոջ տրամադրությունը, իսկ սահմանը հինգ րոպեն մեկ չի փոխվում: Սյունեցիները 30 տարի առաջ էին մի կարճ ժամանակով իրենց ճանապարհներին ազերի զինվորականների տեսել, բայց շատ արագ այդ հարցը լուծվեց, և նրանք հետ մղվեցին առնվազն 100 կիլոմետրով: Որպես սյունեցի՝ Ղահրամանյանը պետք է իմանար դա, բայց որպես ուսապարկ՝ կարող էր և չիմանալ:

«Սյունեցին խնդիր չունի» արտահայտությունը կարող է անել կա՛մ լրիվ անմեղսունակը, կա՛մ էլ ազերի որևէ պրոպագանդիստ, որը կհայտարարի, թե սյունեցին խնդիր չունի, հանգիստ կարող է ապրել մեր պրոտեկտորատի ներքո: Ղահրամանյանը ճիշտ կանի ընտրի՝ տարբերակներից որն է իր համար ավելի ընդունելի: Թեպետ՝ ճիշտը ուսապարկն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ