...

Ռուս դեսպանը գլխին բազար սարքեց

Ռուս դեսպանը գլխին բազար սարքեց

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որը անհիմն էր համարել Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում տեղ գտած այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային, ասել է. «Պոպովը կարո՞ղ է մի փաստաթուղթ ցույց տալ, որտեղ արձանագրված են իր ասածները, որ 7 շրջանները վերադարձնում ենք, և կարգավիճակի մասին փաստաթուղթ է ստորագրվում, կա՞ այդպիսի գրավոր առաջարկ։ Եթե եղել է, ինչո՞ւ չի արվել, դա էլ է պետք հասկանալ։ Հիմա եթե եղել է, բայց չի արվել Ադրբեջանի պատճառով, ապա մեզ մեղադրելու հիմք չունեն»։

«ՉԻ». Երբ 2018թ. արտահերթ ընտրություններից հետո ձևավորվեց այս խորհրդարանը, մի ծաղրանկար հրապարակվեց, որտեղ այս խորհրդարանի առաջին նիստում պատգամավորներից մեկն ասում է. «Մամայիս եմ ուզում», մյուսն էլ ասում է. «Չիշիկ ունեմ»:

Ծաղրանկարը նկատի ուներ այս խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորների երիտասարդ տարիքը: Բայց պարզվեց, որ բացի նրանից, որ ջահել են, նաև մանկամիտ են: Իսկականից մանկապարտեզի երեխաներ են: 

Բայց մյուս կողմից, մի տեսակ հպարտություն ենք զգում, որ հայ պատգամավորը «սուչիտ» է արել ռուս դեսպանին ու ՌԴ արտգործնախարարությանը: Պոպովը հայտարարություն է արել, էս մեր լավ ախպերն էլ չորով դրել է ու հարցրել. կարա՞ս դակազատ անես, ատվիչա՞ ես խոսքերիդ համար: Ու եթե հիմա Պոպովը չկարողանա դակազատ անել իր պնդումները, նշանակում է, ինքը աբխադիտ է լինում, իսկ դա նատուրի միջազգային մասշտաբի պրապուսկատ է: Նաղդ գլխին բազար է սարքել: Էս շատ դզող մոմենտ է: 

Այ սենց հպարտության արժանի պատգամավորներ ունենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ