Օգտակար խորհուրդներ՝ նյարդերից թույլ մարդկանց համար
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Արտահերթ ընտրությունների օրակարգը հայտարարվել է ներվերը թուլացնելու համար»:
«ՉԻ». Կարծում ենք, որ բժշկագիտության մեջ բուժման նոր, առաջադեմ մեթոդիկա է ստեղծվում: Ուրախալի է, որ դրա հեղինակները հայերն են:
Օրինակ, այսուհետ նյարդային խնդիրներ ունեցող մարդուն բժիշկը կարող է նշանակել արտահերթ ընտրություններ:
Անքնություն ունեցող մարդուն կարելի է նշանակել մասնակցություն ընդդիմության հավաքին:
Երիկամի խնդիրներով մարդկանց համար շատ օգտակար կլինեն Վարդենիսում GPS-ով սահմանազատման աշխատանքները:
Իշեմիկ հիվանդությունները բուժվում են սահմանադրական փոփոխություններով:
Հեպատիտ Ա-ն ու Բ-ն վերանում են կրթության նախարարության բարեփոխումների արդյունքում:
Իսկ ահա դեպրեսիայի դեպքում բուժումն ավելի բարդ է. այստեղ անհրաժեշտ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական:
Առողջ եղեք, և հեռու մնացեք քաղաքականությունից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: