ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրականում ո՞վ է ապատեղեկատվություն տարածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպո՞վը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ասել է. «Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը»:
«ՉԻ». Չգիտենք էլ, լա՞նք, թե՞ խնդանք: Սա բացառիկ իրավիճակ է: Իգոր Պոպովն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային, իսկ ՀՀ արտգործնախարարը համաձայնում է ռուս դեսպանի հետ:
Այսինքն, արտգործնախարարը համաձայն է այն մտքին, որ Փաշինյանը սուտ է խոսել: Աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն ենք դարձել, որտեղ նույնիսկ արտգործնախարարն է երկրի ղեկավարի հասցեին այդպես արտահայտվում:
Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե դրսում՝ այս ամենը տեսնելով, ինչ են մտածում մեր մասին:
Աչքիս, Արգիշտի Քյարամյանին վերջը արտգործնախարար են նշանակելու:
«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: