...

Եթե Գաբրելյանովը լիներ իշխանամետ

Եթե Գաբրելյանովը լիներ իշխանամետ

Ինչ կկարդայինք ու կիմանայինք, եթե «Լայվնյուզի» Արամ Գաբրելյանովը աշխատեր հակադիր ճամբարում:

Բաղրամյան պողոտայում պատրաստված խորովածի միսը իրականում շան միս է եղել: Տեղեկատվությունը բազում ապացուցող փաստեր ունի, այդ թվում՝ խորովածի փայ դարձած շների մտերիմներից:

Ընդդիմությունը ցուցարարներ է ներմուծում Հայաստան Թուրքիայի սահմանակից նահանգներից: Ընդդիմության էմիսարները հատկապես ակտիվ են Կարսի ու Իգդիրի նահանգներում: Յուրաքանչյուրին վճարելու են 500 լիր և մեկ շաուրմա:

Պատերազմի ժամանակ օպերատիվ կապ է գործել Վանեցյանի, Քադիրովի ու Ալիևի միջև: Առաջինը փոխանցել է «Իսկանդերի» խոցման կոնկրետ կոորդինատները, վերջինը հազարավոր ներքնակներ է փռել համապատասխան վայրում, դրա համար էլ այն պայթել է իր հզորության 10 տոկոսով:

Վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ աճել է կոկաինի սպառումը: Այն հատկապես շեշտակի սպառում է արձանագրում, երբ չի հաջողվում ընդդիմության հանրահավաքները մարդաշատ դարձնել:

Վազգեն Մանուկյանը նախընտրեց փակել Բաղրամյան փողոցը, որպեսզի հաճախակի վազի տուն: Ընդդիմության հանրահավաքային ծախսային հաշվարկում բիոզուգարաններ գնելը նախատեսված չէ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1098 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ