...

Համա թե ժուկն է

Համա թե ժուկն է

Ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը իր թելեգրամյան էջում գրել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բոլոր բանակցությունները, որոնք վարում են փոխվարչապետ Գրիգորյանը, ԱԳ նախարար Միրզոյանը և փոխխոսնակ Ռուբինյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ, փոխանցվում են անձամբ Փաշինյանին՝ ներառյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցները, որոնք Հայաստանում սկսվել են 2020 թվականի հոկտեմբերից։ Այս բոլոր փաստաթղթերը Նիկոլը փոխանցում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին (ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի զարմիկը), որը գաղտնի փակ կապով` իր հատուկ նոութբուքի միջոցով, որը նրան տվել են ամերիկացիները, փոխանցում է ԱՄՆ Պետքարտուղարությանը»:

«ՉԻ». Ընդ որում, Արամ Գաբրելյանովն անձամբ ներկա է լինում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բոլոր բանակցություններին: Մի դեպքում սեղանի տակ է թաքնվում, մի այլ հանդիպմանը մտնում է պահարանի մեջ, այնտեղից հատ-հատ գրի է առնում, թե ինչ են խոսում Ռուբեն Ռուբինյանն ու թուրք դիվանագետը:

Բա գիտեք՝ այսքան մանրամասները որտեղի՞ց գիտի: Դրա համար էլ մեդիամագնատ է, ռուսների մոտ ժուչոկ է աշխատում: Ինչ՝ ինքը, ինչ՝ իր լրատվամիջոցները: 

«Գաղտնի փակ կապով` իր հատուկ նոութբուքի միջոցով»... նույնիսկ դա գիտի: Որ հարցնես, կասի, թե նոութբուքը ինչ մակնիշի է, վրեն քանի խազ կա, որ Windows-ով է աշխատում: 

Համա թե ժուկն է, ավելի ճիշտ՝ ժուչոկը, այս մեդիամագնատը:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ