Կրեմլի ամենահայտնի պրոպագանդիստներից Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրել է. «Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի մեծ մարդիկ, ինչպիսին Պուտինն է, բայց մարդիկ, որոնք ունեն էմոցիաներ և մարդկային ընկալումներ, որոնք կարող են ունենալ երեխաներ։ Ահա հաղթաթուղթ, խոսիր գերիների մասին, որպես քո զավակների, ոչ թե ծամծմիր, որպես վախկոտ։ Ով ով, բայց գոնե Պուտինը կհասկանար և կօգներ»։
«ՉԻ». Հետո էլ զարմանում եք, թե ինչու են ամբողջ աշխարհում ծաղրում ռուսական պրոպագանդան և նողկում դրանից: Մի պարզ պատճառով՝ այսպիսի մակարդակի վրա է իրականացվում պաշտոնական պրոպագանդան:
Այսինքն, եթե Նիկոլը հուզվեր, լացեր, հատիկ առ հատիկ նշեր մեր բոլոր գերիների անունները, ապա Պուտինը նույնպես կհուզվեր և կհրամայեր Ալիևին անմիջապես ազատ արձակել գերիներին: Նման տողեր գրելու համար ի՞նչ աստիճան պետք է ատել սեփական ընթերցողներին ու թերագնահատել նրանց մտավոր ընդունակությունները:
Հասկանալի է, որ Գաբրելյանովը Հայաստանում տենդեր է շահել իշխանություններին և անձամբ Փաշինյանին քննադատելու առումով: Բայց պատվիրատուները պետք է մի փոքր ուշադիր լինեն և հանդիմանեն նրան՝ ըստ էության գործով խոպանի հոգեբանությամբ զբաղվելու համար:
Նույնը պետք է անի նաև ռուսական կողմը, քանի որ այսպիսի մտավարժանքներով Գաբրելյանովը էլ ավելի է հաստատում կասկածները, որ Ալիևից բացի էլի կան ուժեր, որոնք շահագրգռված են հայ գերիների առկայությամբ: